22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը զարգացած երկրների համար կադրերի դոնոր է դարձել. տնտեսագետ

Ըստ “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի,  2012թ. բարդ տարի էր Հայաստանի համար, եւ հաշվի առնելով ընտրական տարին՝ ներդրումային միջավայրը բարվոք չէր՝ 40 տոկոսով ներդրումներն ավելի պակաս էին, քան նախորդ տարի:

Տնտեսագետի խոսքով, նաեւ  հայկական դրամի արժեզրկում  է տեղի ունեցել: Երիտասարդացել է նաեւ գործազրկությունը: “Բուհերում կրթվում են կադրեր, որոնք հետագայում գործազուրկներ են դառնալու: Հայաստանը զարգացած երկրների համար կադրերի դոնոր է դարձել”,-ասաց նա: Տնտեագետի համոզմամբ, կառավարությունը պետք է այնպիսի ծրագիր մշակի, որպեսզի կանխի կադրերի արտահոսքը երկրից: Դրա համար պետք է օգնել կառավարությանը:

“Ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում Հայաստանը պարտավոր է երկնիշ զարգացում ունենալ, այս 7%-ը կրիայի քայլեր են”,-ասաց Մանասերյանը` ավելացնելով, որ որոշ ոլորտներում` էներգետիկայում, արդյունաբերությունում  արձանագրել են երկնիշ աճ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ