23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրաժեշտ տվեցին Արմեն Մովսիսյանին /վիդեո/

Երեւանի «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցում  սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը:

Հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ  Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, հարազատներ, ընկերներ:

«Արմեն Մովսիսյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի էներգետիկայի զարգացման հարցում, շատ աշխատասեր էր, անգամ ուշ ժամերի որ զանգում էինք, կառավարությունում էր լինում: Երբ Գերմանիայում բուժվում էր, խոսել եմ հետը, բոլորս անհանգստանում, զանգում էինք: Ցավում եմ, որ նա անժամանակ հեռացավ կյանքից: Մեծ մարդու կորցրինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ Արմեն Մովսիսյանը Էներգետիկայի, ապա Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է եղել 13 տարի՝ 2001-2014 թվականներին: Նրա մոտ ուռուցք էր հայտնաբերվել եւ նա տեւական ժամանակ բուժման կուրս էր անցնում արտերկրում: Նա մահացել է սեպտեմբերի 21-ին Գերմանիայում:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ