08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կքննարկի ԵԱՏՄ անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում ընդունել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի Արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինային, Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովին, Բելառուսի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Կալեչիցին և Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ Օլեգ Սմոլյակովին: Այս մասին փոխանցում են նախագահականից:

ՀՀ ԿԲ նախագահը և վերոնշյալ երկրների պատվիրակությունների ղեկավարները Սերժ Սարգսյանի հետ ունեցած աշխատանքային ճաշի ժամանակ ներկայացրել են ս.թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք նիստի օրակարգը, որի շրջանակներում նախատեսված է քննարկել ԵԱՏՄ անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակը, անդրադառնալ դրամավարկային քաղաքականությունների իրականացմանը, մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ռիսկերի կանխարգելման միջոցներին, ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակության ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև վճարային համակարգերի ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Հանրապետության Նախագահը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին, հույս հայտնելով, որ կենտրոնական/ազգային բանկերի նախագահները կկարողանան կառուցողական մթնոլորտում քննարկել ԵԱՏՄ օրակարգի առավել արդիական հարցերն ու մշակել մասնակից պետությունների մակրոտնտեսական քաղաքականության համակարգման արդյունավետ մեխանիզմներ՝ հաշվի առնելով տնտեսական ոլորտի համաշխարհային և տարածաշրջանային ներկայիս միտումները:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ