Ղարաբաղի նախկին նախագահն էլ կաջակցի. Չորրորդ ինքնիշխանություն
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/arkadi_xukasjan_1354685404.jpg)
Քաղաքական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն` ԼՂՀ նախկին նախագահ Արկաղի Ղուկասյանը օրերս գործնական այցով մեկնել է ՌԴ: Ըստ նույն լուրերի` վերջինս այնտեղ հանդիպումներ է ունեցել ինչպես ՌԴ իշխանական ապարատին մոտ կանգնած անձանց, այնպես էլ այդ նույն ապարատի հետ վերջին շրջանում շփումները պասիվացրած Արա Աբրահամյանի հետ: Ղուկասյան-Աբրահամյան հանդիպման թեման եղել են 2013 թվականի նախագահական ընտրությունները. մասնավորապես քննարկվել է նրանց երկուսի անելիքներն այդ միջոցառման շրջանակներում: Կողմերը պայմանավորվել են եւս մեկ անգամ հանդիպել եւ կոնկրետ մեխանիզմներ մտածել` ինչ չափով եւ ինչպես պետք է օգնել Սերժ Սարգսյանին:
Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը”: