26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀՇ-ի որոշումը տարեվերջին. Հրապարակ

ՀՀՇ-ն արդեն դիմել է կառավարության աշխատակազմին` Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում համագումար անցկացնելու թույլտվության համար: “Հրապարակը” տեղեկացել է, որ համագումարը տեղի է ունենալու դեկտեմբերի 22-ին: “Քննարկվելո՞ւ են ՀՀՇ մոտեցումներն ապագա նախագահական ընտրություններում, ո՞ւմ է պաշտպանելու ՀՀՇ-ն” հարցին Վ. Հայոցյանը խուսափողաբար ասել է, որ համագումարի օրակարգը դեռ ձեւավորված չէ: Թերթը հիշեցնում է, որ ՀՀՇ շարքերում, ինչպես եւ ՀԱԿ-ում, բավականին լուրջ դժգոհություն կա ՀԱԿ հապաղումից, ինչն էլ վերջիններիս ենթադրել է տալիս, որ ՀԱԿ-ում սպասում են ԲՀԿ-ի որոշմանը եւ Գագիկ Ծառուկյանի առաջադրմանը, որի դեպքում էլ չի բացառվում, որ ՀԱԿ-ը սատարի նրան: Սա կարող է ամբողջովին փոխել ՀՀՇ համագումարի օրակարգը` ֆորսմաժորային իրավիճակ առաջացնելով կուսակցությունում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ