21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ չի վերագործարկվի Նաիրիտը

Կառավարության շենքի մոտ այսօր նորից բողքի ցույցով  հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները:

«Շատերս տեղյակ չէինք, որ այսօր Կառավարության նիստ չկա, բայց դա մեզ համար կարևոր չէ, սա հավաք է  և մենք այսօր հավաքվել ենք և մեր պահանջը շարունակում է մնալ Նաիրիտի վերագործարկման հարցը, ինչպես նաև մենք նախագծեր ենք առաջ քաշում, թե ինչ միջոցներով հնարավոր է գործարանը վերագործարկել»,-նշեց  գործարանի նախկին մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:

Հարությունյանը  ասաց, որ «Նաիրիտի» հետ կապված Կառավարության ներկայացուցիչների ելույթները վերաբերում են միայն նրան, որ գործարանը աննպատակահարմար է վերագործարկել. «Ասում են, որ 250  միլիոն դոլար է հարկավոր գործարանը վերագործարկելու համար: «Նաիրիտի» գրավիչ տեսք ունենալու համար  ինչ եք անում, որ պոտենցիալ գնորդը հետաքրքրվի գործարանով: Միայն շեշտվում է մաշվածության, հնեցվածության  մասին ու այսպես շարունակվելու դեպքում Նաիրիտը, իրոք, չեն կարողանա շահագործել: Եթե որոշակի քայլեր պետք է ձեռնարկեն, թող ձեռնարկեն, իսկ եթե ոչ, թող ազնվություն ունենան և ասեն, որ գործարանը չի վերագործարկվելու»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ