12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Ժառանգության» վերջին «բոյեվիկը» հայ մայր է /վիդեո/

«Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ ԱԱԾ-ի հայտարարությունը տեղին էր, ադեկվատ և արդյունավետ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Պատգամավորի խոսքով՝  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը որպես հայ կին և հայ մայր պետք է լինի համեստ և անօրինական իշխանափոխության կոչեր չբարձրաձայնի.

«Նա կարծիք չի արտահայտել, այլ կոչ է արել քանդելու, ավիրելու, փշրելու և անօրինական ճանապարհով իշխանափոխություն անելու մասին, ինչը անընդունելի է: Նա չպետք է իր կարծիքը կապի ժողովրդի վզին: Ես համոզված եմ, որ ԱԱԾ-ի հայտարարությունը տեղին էր, ադեկվատ և արդյունավետ, և նրանց հայտարարությունը բխում էր օրենքի շրջանակներից»:

Մելիքյանը չի կիսում այն կարծիքը, թե Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» կուսակցության վերջին «բոյեվիկն»  է:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ