26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կկանգնեն Զարուհու թիկունքին

Հիմնադիր խորհրդարանը նախաձեռնել է ստորագրահավաք, որի մասնակիցը հաստատում է, որ ամբողջությամբ համակարծիք է Զարուհի Փոստանջյանի՝ 2015թ.սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում հրապարակած ելույթում նշված բոլոր մտքերին և միանում է այդ ելույթում հնչած նրա բոլոր կոչերին:

«Չգիտենք՝ որքան կարող է տեւել ստորագրահավաքը, այն ուղղված է ողջ հայությանը, վերջում արդյունքները կհրապարակենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Ավետիսյանը տեղեկացրեց, որ ստորագրահավաքի նպատակն է ցույց տալ, որ «ժողովուրդն է երկրի տերը, իսկ հայաստանյան հանցավոր վարչախումբը և նրա ԱԱԾ-ն հեռացվելու են կառավարման լծակներից և ժողովրդի ու օրենքի դեմ գործած նրանց ներկայացուցիչները պատասխանատվության են ենթարկվելու և մենք չենք վախենում»,-ընդգծեց Ավետիսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ