01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մթերվել է շուրջ 75 000 տոննա խաղող. գյուղնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր այցելել է  Արագածոտնի  մարզի «Արմենիա Վայն» ընկերություն, որտեղ ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Ներկայումս խաղողի մթերումների եռուն շրջանն է, և ընկերությունների մեծ մասն արդեն սկսել են մթերումներ իրականացնել: Առաջիկա 2-3 օրերի ընթացքում հանրապետության բոլոր մթերողները, բացի Վայոց ձորի մարզից, որտեղ հիմնական աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում,  կանցնեն խաղողի մթերումների  իրականացմանը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` այս պահի դրությամբ մթերվել է շուրջ 75 հազար տոննա խաղող, զուգահեռ ընթանում է նաև արտահանումների գործընթացը. Արդեն իսկ արտահանվել է շուրջ  3750 տոննա խաղող, որը նախորդ տարվանից շուրջ 200 տոննայով ավել է, իսկ պտուղ-բանջարեղենի ընդհանուր արտահանման ծավալները շուրջ 11 500 տոննայով գերազանցում են  2014 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը, ընդ որում մինչև տարեվերջ աճի դինամիկան կպահպանվի:

Նախարարը նաև հավելեց, որ  այժմ հանրապետությունում ընթանում է բերքահավաք, բնակլիմայական պայմաններն այդ առումով նպաստավոր են,  և շուկայահանման և վերամշակման առումով խնդիրներ չեն լինի:

Իր հերթին «Արմենիա Վայն» ընկերության ինդուստրիալ տնօրեն  Դանիել Ղևոնդյանը հայտնել է, որ այս տարի պայմանագրերով նախատեսել են 4500 տոննա խաղող մթերել, որից 2700 տոննան արդեն իսկ մթերվել է, մթերման աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 10-15-ը։

Անդրադառնալով արտահանման հարցին`տնօրենը նշել է, որ խնդիրներ գրեթե  չեն եղել, բացառությամբ Ռուսաստանի Դաշնությունում  վաճառքի ծավալների փոքր-ինչ նվազման։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` ընկերությունը նաև պայմանավորվածություններ է ձեռք բերել այլ երկրների հետ`արտադրված գինին արտահանելու համար։

Ընկերության ֆրանսիացի գինեգործն իր հերթին նշել է, որ թեև մթերման շրջանը դեռևս ընթացքի մեջ է, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այս տարվա խաղողի բերքից որակյալ գինի կստանան:

 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ