22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

5 միլիոն եվրո` Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման համար

Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը այսօր հայտարարեց, որ վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), եվրոպական ներդրումային բանկի ԵՆԲ եւ ԵՄ Հարեւանության ներդրումնային գործիքի ՀՆԳ կողմից համատեղ ֆինանսական հատկացումները աջակցել են Երեւանի Մետրոպոլիտենում լայնածավալ վերակառուցման եւ արդիականացման ծրագրի իրականացմանը: Վերջինիս հավաստմամբ,վերակառուցման ծրագրի առաջին փուլում հատկացվել է 15 մլն եվրո, որն օգտագործվել է բարելավվելու համար մետրոյի անվտանգությունը:

՛՛Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկեց այս տարվա օգոստոսին, ՎԶԵԲ-ը 5 միլիոն եվրո սուվերեն վարկ է տրամադրել, որը մինչեւ այս տարվա վերջ համաֆինանսավորվելու է ԵՆԲ-ի հինգ միլիոն եվրո վարկային տրանշով եւ ԵՄ-ի եւ ՀՆԳ-ի կողմից տրամադրվող լրացուցիչ 5 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհով՛՛,- հայտարարեց Հայաստանում ԵՄ արտակարգ եւ լիազոր դեսպան Տրայան Հրիստեան եւ հավելեց, որ ամենաշոշոփելի ծրագրի իրականացումը ԵՄ-ի կողմից միայն ողջունելի է:

Մետրոպոլիտենի տնօրեն Յայլոյանը հայտարարեց նաեւ, որ ծրագրի շրջանակներում վերանորոգվել են 8 վագոններ,եւ վերանորոգման աշխատանքները շարունակական են լինելու, իսկ ԵՄ արտակարգ եւ լիազոր դեսպանն փաստեց, որ տեսանելի են կատարված աշխատանքները եւ այդ պատճառով էլ ծրագրի ֆինանսավորման երկրորդ փուլը մեկնարկեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ