08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆին շնորհավորեց Ռուբիկ Հակոբյանին

«Անկախության տոնն է, բոլորին շնորհավորում եմ, այդ թվում՝ նաև Հակոբյանին»,-այսօր Անկախության 21-րդ տարեդարձի օրը «Հիմնադիր խորհրդարան»-ի կազմակերպած ընդունելության ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝  անդրադառնալով «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանի դուրս գալուն:

Նա նշեց, որ լրագրողների բոլոր հարցերին կպատասխանի շատ շուտով, վաղը տեղի է ունենալու «Ժառանգության» ընդլայնված նիստ, որին ինքն էլ է մասնակցելու:

Հարցին՝ արդյոք կուսակցությունում տրոհում կա, Րաֆֆի  Հովհաննիսյանն ասաց. «Ոչ, իհարկե, երբեք»: Խոսելով Սահմանադրական բարեփոխումների դեմ ստեղծված ճակատների մասին՝ Հովհաննիսյանն ասաց. «Անհնազանդ քայլեր ընտրագող իշխանությունն է կատարում սահմանադրության միջոցով ժողովրդի նկատմամբ, մենք հնազանդ Սահմանադրությամբ մեր գործը կանենք: Ես կարծում եմ, որ մեզ տրված է հնարավորություն կուսակցապետությանը ոչ ասել, մեծ վտանգ է և դրա համար մեզ աննախադեպ համախմբում պետք է լինի թե քաղաքացիների, թե խմբավորումների միացյալ հրապարակի վրա»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ