08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքում արդեն խմելու ջուր կա

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի18-ին այցելել է Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնք և մասնակցել գյուղի խմելու ջրի ներքին ցանցի շահագործման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժինը:

Ինչպես իր խոսքում նշել է ծրագրի ֆինանսավորող շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի նախագահ Ժակ Մարտենը, Արցախում կազմակերպությունն աջակցում է հիմնականում ջրագծերի կառուցմանը, ևՎարդաձորն այդ ծրագրում արդեն տասներորդ գյուղն է: «Մեզ հետ նորպատվիրակներ են ժամանել Արցախ, և, հուսով ենք, որ նրանք ևս մասնակիցկդառնան հետագա ծրագրերի իրականացմանը»,- ասել է բարերարը:

Իր հերթին համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանը նշել է, որ տասնամյակներ իվեր գյուղը խմելու ջրի խնդիր է ունեցել: «Այսօր Վարդաձորում կենսականկարևորության հարց է լուծվել, և այդ առթիվ, համայնքի բնակչության անունից,ուզում եմ շնորհակալություն հայտնել  ԼՂՀ  կառավարությանը, «ՍեդրիկՄարտեն» հիմնադրամին, ծրագրի աջակից Ժակ Մաթոսյանին և «SPFA»կազմակերպության պատասխանատուներին»,- ասել է Ս. Սառաջյանը:

Այնուհետև, Վարդաձորի դպրոցականների մասնակցությամբ, տեղի է ունեցել մշակութային միջոցառում: Հանդիսավոր արարողությանը, վարչապետից բացի,մասնակցում էին նաև Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը,պաշտոնատար այլ անձինք և հյուրեր արտերկրից:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ