25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեփական օրակարգը չունենալով` փորձում են տեղավորվել այսօրվա քաղաքական օրակարգում. Հովհաննես Սահակյան

Մենք նմանատիպ հարցերի շուրջ չենք պատրաստվում քաղաքական շոուներ իրականացնել եւ շեղել հասարակության ուշադրությունը: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստին ՀՀԿ-ի չմասնակցելու փաստին:

Հովհաննես Սահակյանն ամենեւին տարօրինակ չհամարեց, որ իշխանական կոալիցիան` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը բոյկոտել են նիստը: Ընտրական համակարգում փոփոխությունների ներկայացված նախագիծը, նրա խոսքով, ընտրություններից երկու ամիս առաջ քննարկելը մեղմ ասած նպատակահարմար չէ:

“Այդ առաջարկությունները ԸՕ արմատական փոփոխություններ են նախատեսում, որը ծնկի վրա չեն իրականացնում”,-նկատեց Սահակյանն ու հավելեց.“Սա ընդամենը քաղաքական որոշակի ռեւերանս է, ընդդիմադիր այդ հատվածը ցաքուցրիվ օրակարգ ունենալով փորձում է ցույց տալ, որ ինչ որ հարցերի շուրջ համախմբվել են ` սեղանի վրա չունենալով կոնկրետ ճանապարհային քարտեզ”:

Հովհաննես Սահակյանի խոսքով, նմանատիպ կարեւոր փոփոխությունները իրականացվում են առնվազն ընտրություններից մեկ տարի կամ գոնե վեց ամիս առաջ: Ժամանակ է պետք խորհրդարանական լսումներ, փաթեթը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու եւ այլնի համար, ինչը ուղղակի հնարավոր չէ անել ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ:

Ինչ վերաբերվում է 100 տոկոսանոց ընտրակարգին եւ  խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու շուրջ ընթացող քաղաքական կոնսուլտացիաներին, Հովհաննես Սահակյանն ասաց, որ առանց որեւէ փաստաթղթի այդ մասին խոսելն ուղղակի անտրամաբանական է:

Նրա խոսքով, ԲՀԿ-ն  առաջարկեց 2 կետ, ՀՅԴ-ն` 7, Ժառանգությունը` 5, բայց չկա այն միասնական  ձեւակերպված փաստաթուղթը, որի շուրջ կարող ենք ասել, որ համաձայնություն է կայացվել եւ կոնսուլտացիաներ են  իրականացվում, իսկ առկա իրողությունների պայմաններում, ըստ բանախոսի, այս քաղաքական ուժերը նախագահական ընտրությունների նախաշեմին չունենալով սեփական քաղաքական օրակարգը, փորձում են ընդամենը որոշակիորեն տեղավորվել այսօրվա ներքաղաքական օրակարգի մեջ:

Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններին, Հովհաննես Սահակյանը նշեց, որ կայացած եւ ուժեղ քաղաքական ուժերը նախապես են տալիս այն հիմնական կմախքը, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին, հայտնում են իրենց թեկնածուի մասին,  իսկ չկայացած եւ կազմակերպական խնդիրներ ունեցող ուժերը` փորձում են համախմբվել եւ հենց ընտրությունների նախաշեմին են հայտնում իրենց որոշումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ