Կապանում Մեռելոցը նշվում է հունվարի 2-ին
Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոներին հաջորդում է Մեռելոցը:
Կառավարության որոշմամբ այդ օրերը ոչ աշխատանքային են, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան այցելելու իրենց հարազտաների գերեզմաններին: Սակայն մարզերում, մասնավորապես Սյունիքում սովորույթի համաձայն մարդիկ գերեզման են գնում հունվարի 2-ին: Henaran.am-ի հարցին նրանք ասացին, որ “առաջ նման օրեր չկային, բա խի էին էդ օրը գնում` հունվարի 2-ին, մայիսի 2-ին: Մեզ մոտ դրանք գերեզմանի օրեր են համարվում”:
“Իհարկե, չի կարելի մարդկանց արգելել այլ օրերին ննջեցյալներին այցելելը, բայց տոնական օրերին դա պետք է անել Մեռելոցին”,-ասում է Հայր Վարդանը:
Նրա խոսքով, եթե մեկ, երկու, երեք, հինգ հոգի գնում են` ոչինչ, բայց դա չպիտի համատարած բնույթ կրի: “Նախկինում նույնպես նշվել են եկեղեցու տաղավար տոները, պարզապես Խորհրդային Միության տարիներին ամեն ինչ արվում էր, որ մարդիկ մոռանան Հավատքը, չպահեն եկեղեցու ավանդույթները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայր Սուրբը: