02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կառավարությունը փող ունի և վճարելու է. Հովիկ Ավրահամյանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագանի 7 դրամը կառավարությունն ինչպես  նախկինում հայտարարել է՝ փոխհատուցելու է:

«Մենք ինչպես ասել ենք մեր խոսքում ազգաբնակչության և ՓՄՁ-ների 7 դրամ տարբերությունը, այո,  վճարելու ենք: Հիմա աշխատանքը գնում է: Այսօր էլ մի հոդված կար, որ կառավարությունը փող չունի, կառավարությունը փող ունի և վճարելու է»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ կառավարությանն իր վրա էր վերցրել բնակչության և ՓՄՁ-ների օգտագործած էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը վճարելու բեռը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ