Ինքնասպանություն կնոջ պատճառով
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հունվարի 7-ին, ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ երիտասարդ մի տղամարդ փորձում է ցած նետվել Երեւանի Դավթաշենի կամրջից: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբն ու ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ է պահվել 1-02 եւ 1-03 ծառայություններին:
Aravot.am-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ասել է, որ երիտասարդը Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Եղիազարյանն է: Նա ամուսնացած է, ունի 1 երեխա:
Նույն աղբյուրի համաձայն, սա երիտսարդի ինքնասպանության երկրորդ փորձն է:
Դեպքի վայրում հավաքվածներին Անդանիկ Եղիազարյանը պատմել է, որ ինքն ամուսնալուծված է, սակայն կինը իրեն թույլ չի տալիս տեսակցել իր աղջկան, ինչի համար էլ ինքը ցանկացել է ինքնասպան լինել:
Անցած տարի նոյեմբերի 7-ին նա ցանկանում էր իրեն ցած նետել Կիեւյան կամրջից, եւ նրան փրկել էին քաղաքացիներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները: