22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատը սկսվում է

Այսօր, ժամը 11.30-ին  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կսկսվի Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը:

Նա մեղադրվում է ՀՀ Քր. Օրենսգրքի 2 հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի, Ճանապարհային ոստիկանության նախկին պետը յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը` պետությանը պատճառելով մեծ չափի վնաս:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` պատճառված վնասը կազմել է մոտ 217 միլիոն դրամ,  որից նախաքննության փուլում վերականգնվել է 198 միլիոնը։ Չնայած այս ամենին` Մարգար Օհանյանը չի ընդունում ներկայացված մեղադրանքները:

Բենզինի յուրացման գործով, Մարգար Օհանյանից բացի, մեղադրանք է առաջադրվել ճանապարհային ոստիկանության եւս երեք աշխատակիցների, այդ թվում` տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանին, տեխնիկ Սամվել Մախմուրյանին եւ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին։ Վերջինիս ցուցմունքների հիման վրա էլ կալանավորվել է Մարգար Օհանյանը։

Մեղադրող դատախազը Հարություն Հարությունյանն է, իսկ   ՃՈ նախկին պետի շահերը դատարանում կպաշտպանի փաստաբան Մկրտիչ Վարոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ