25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

8 հաջողակ մարդիկ, ովքեր Դաունի համախտանիշ ունեն

Դաունի համախտանիշը դեռ չի նշանակում, որ մարդ չի կարող հաջողությունների հասնել: snob.ru-ն ներկայացնում է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց, ովքեր մեծ հաջողությունների են հասել իրենց կյանքում:

Կարեն Գաֆֆնի

34-ամյա Կարեն Գաֆֆնին ղեկավարում է սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների աջակցության կազմակերպությունը: Չնայած նրա ձախ ոտքը կաթվածահար է` նա Դաունի համախտանիշ ունեցող առաջին կինն էր, ով կարողացավ լողալով անցնել Լա-Մանշը: Բացի այդ, նա պարօլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է:

Պաբլո Պինեդա

Իսպանացի դերասան Պաբլո Պինեդան 2009-ին ճանաչվեց տարվա լավագույն դերասան: Նա ապրում է Մալագայում, դասավանդում տեղի քոլեջում:

Թիմ Հարրիս

Թիմ Հարիսը ռեստորան ունի, որտեղ շատ համեղ կերակուրներ են մատուցում:

Միգել Տոմասին

Միգելը երաժիշտ է, ունի իր սեփական խումբը` Reynols: Նա հաճախ հիվանդ երեխաների համար անվճար համերգներ է ունենում:

Պաուլա Սաժ

Շոտլանդուհի Պաուլային այս համախտանիշը չի խանգարել հաջողակ փաստաբան դառնալ:

Ռոնալդ Ջենկինս

25-ամյա Ռոնալդը երաժիշտ եւ կոմպոզիտոր է: Նա 4 տարեկանից դաշնամուր է նվագում, ալբոմներ է թողարկել:

Ստեֆանի Գինզ

Ստեֆանին կինոյի պատմության մեջ առաջին Դաունի համախտանիշով դերասանուհին է: Ստեֆանին նաեւ թատրոնում եւ գովազդային հոլովակներում է հանդես եկել:

Մարիա Նեֆեդովա

Մարիան ֆյելտա է նվագում, բացի այդ, նա աշխատում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների հետ` իբրեւ ուսուցչուհի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ