Խոզի մսի փոխարեն՝ հաց ու պանիր. մասսայական թունավորումների պատճառը. /վիդեո/
«Քաղցր նրբերշիկից, քաղցր երշիկից հնարավոր չէ թունավորվել, կարող եմ ասել, որ քաղցրից երբեք մարդ չի թունավորվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը ՝ անդրադառնալով Արարատի մարզի Բերքաբեր և Բաղրամյան գյուղերի դպրոցներում թունավորման դեպքերին։
«Դեռ պատճառները հստակ չեն կարող ասվել: Մեզ հայտնի է, որ դպրոցի երեխաները նրբերշիկ էին կերել, որը ախտորոշվել էր սուր թունավորման պատկերով։ Հետևություն պետք է անեն նրանք, ովքեր պատրաստում են այդ սննդամթերքը, որպեսզի նման բան չկրկնվի»։
Ասոյանի խպոսքով՝ Շիրակի և Արագածոտնի մարզերում թունավորման հիմնական պատճառը ջուրն է եղել․ «Այնտեղ մենք գործ ունենք ջրատարների մաշվածության հետ։ Դրանց պատասխանատվությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա։ Մեզնից ինչ հասնում է՝ անում ենք, փորձում ենք մարդկանց վիճակը բարելավել»։
Այս տարի թունավորման դեպքերն աննախադեպ են․ «Վնասակար սովորություններից ամռանը կարելի է զերծ մնալ: Խոզի մսի փոխարեն հաց ու պանիր ուտել, արաղի փոխարեն՝ թան խմել»,-հավելեց գլխավոր համաճարակաբանը: