14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԿԸՀ-ն փոխում է քարտեզը. Հայկական ժամանակ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը “ Հայկական ժամանակ” օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ  ԿԸՀ-ում պատրաստվում են վերանայել ընտրատարածքների քարտեզները։

Ըստ թերթի, սա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական 41 ընտրատարածքները ունենալու են այլ նկարագիր, քան այսօր գոյություն ունեցողը։ “Լինելու են փոփոխություններ ընտրատարածքներում, փոփոխությունները կլինեն ԿԸՀ որոշմամբ։ Երբ հարցը նիստի օրակարգում ընդգրկվի, մենք կայքում կտեղադրենք, կտեղեկանաք”,– ասել է ԿԸՀ մամուլի քարտուղարը։ Թերթի թղթակցի հարցին՝ կոնկրետ ի՞նչ փոփոխություններ են սպասվում, Հերմինե Հարությունյանը դժվարացել է պատասխանել։ “Նման տեղեկություն ես չունեմ”,– ասել է նա և հավելել, որ տեղյակ չէ նաև, թե երբ է հարցը ԿՀԸ նիստի օրակարգ մտնելու։

“Մեր տեղեկություններով, ընտրատարածքները հարմարեցվելու են Հանրապետական կուսակցության շահերին՝ նրանց մեծամասնական թեկնածուների հաղթանակն ապահովելու համար։ Ընտրատարածքների քարտեզագրությամբ որոշվում է, թե որ բնակավայրերը կամ թաղամասերն են միավորվում մեկ ընտրատարածքի մեջ”,-եզրակացնում է “Հայկական ժամանակը”։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ