14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահի բոլոր թեկնածուները կհրավիրվեն քաղաքագետների միություն /վիդեո/

Այսօր քաղաքագետների միությունում սկսվեց հանրային լսումների նոր շարքը: ՛՛Պետք է փորձաքննության ենթարկել նախագահի բոլոր թեկնածուների ծրագրերը, նրանց հրավիրել դահլիճ և ուղղել տասը առանցքային հարցեր, պարզել, թե ինչպես են իրենք վերաբերում այդ հարցերին՛՛,-ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ փորձեր են արվում իրենց խանգարել, իր դեմ հարուցված է երեք քրեական գործ, որն ինքը դիտում է հոկտեմբերի քսանյոթի մերօրյա արձագանքը:

Առաջին հյուրը ՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էր, ով կարևորեց լսումների նոր շարքը: Խոսելով տարիներ առաջ հոկտեմբերի քսանյոթին տեղի ունեցած ողբերգության մասին՝  Կարապետյանը նշեց, որ գլխավոր խնդիրն այն է, որ դեռևս չի բացահայտվել, թե ովքեր էին կանգնած կատարվածի ետևում:

՛՛Միշտ մնալու են կասկածները, որ այդ մարդկանց հետևում եղել են ուժեր և ոչ միայն հայկական:

Քանի նմանատիպ հարցերը լուծում չեն ստանում, հասարակության մեջ հավատ չի առաջանա՛՛,-նշեց Կարապետյանը:

http://www.youtube.com/watch?v=woSu7oeUoBE&feature=youtu.be

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ