Զանգվածային թունավորման պատճառը. նոր մանրամասներ
Վերջին օրերին թունավորվածության ախտանիշով հիվանդները գրանցվեցին նաև Թալինի հիվանդանոցում : Իրավիճակը վերահսկելի է եղել ու հիվանդները կամաց-կամաց տուն են գնում: Այդ մասին Հայելի.am-ի հետ զրույցում ասաց Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը: Նրա փոխանցմամբ ՝ թունավորման ախտանիշներով այս պահին բուժում է ստանում 10 հոգի, նրանց վիճակը բավարար է:
«Հիվանդանոցում արդեն միայն մեծահասակներն են մնացել, 6-ամսական երեխան և մյուս երեխաները դուրս են գրվել: Հիմա մեծերն են մնացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք էլ այսօր-վաղը դուրս կգրվեն»,-տեղեկացրեց Խաչատրյանը:
Խաչատրյանը նշեց, որ դեռ պարզ չի թունավորման պատճառը . «Ասում են, ջրից է, բայց դեռ մենք վերջնական պատասխանները չենք ստավել: Մեզ պետք է սննդի անվտանգության տեսչությունից տեղեկացնեն, սպասում ենք պատասխանի»,-ասաց հիվանդանոցի տնօրենը: