01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մահվան ելքով վրաերթ Երևանում

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 22:20-ի սահմաններում Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 39-ամյա Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցում թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը` Ռուբինյանց փողոցի թիվ 17 շենքի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանը, մոտ 28 մետր շպրտվել է և տեղում մահացել: Այս պահին նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Ժամանել է նաեւ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը եւ քննիչ Գոռ Թադեւոսյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Եդոյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանում` որպես Առևտրի վարչության պետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ