19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սահամանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը ԱԺ-ն կարող է վավերացնե՞լ

ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատագավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է սահամաանդրական փոփոխությունների նախագիծը, հայտնեց, որ Դաշնակցությունն աջակցում են սահամանդրական փոփոխությունների գործընթացին:

Պատգամավորը սահամանդրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանից հետաքրքրվեց, թե Սահմանադրության առաջարկվող նախագիծն ինչպե՞ս է կարգավորում միջազգային այն պայամանագրերի վավերացումը, որը հակասում է Սահամանադրությանը:

«Միջազգային պայամանգրերի հետ կապված այն ձևակերպումը, որ միջազգային այն պայմանագրերը որոնք հակասում են Սահամանադրությանը չեն կարող վավերացվել, բառացիորեն այդպես չկա, բայց  Սահամանադրության փոփոխությունների նախագիծը ավելի մեծ հստակություններ է մտցրել այս հարցում»,- պատասխանեց Վարդան Պողոսյանը՝ մանրամասնելով, որ առաջարկվող նախագծով Սահամանադրական դատարանը մինչև միջազգային  պայմանագրերի վավերացումը որոշում  է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահամանադրությանը:

Առաջարկվող նախագծով սահմանված է, որ կառավարությունը պարտավոր է միջազգային պայմանագրերի Սահամանադրությանը հակասելու հարցով դիմել Սահամանադրական դատարան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ