Մայքլ Ջեքսոնի անավարտ բանաստեղծությունը աճուրդի կհանվի
“Bonhams” աճուրդի տանը աճուրդի է հանվել Մայքլ Ջեքսոնի նախկինում անհայտ բանաստեղծության ձեռագիրը: Այն հանդիսանում է հանգուցյալ “փոփ արքայի” անձնական բժիշկ Առնոլդ Քլեյնի անձնական հավաքածուի մի մասը: Ձեռագիրն ընդամենը 8 տողից է բաղկացած եւ, ամենայն հավանականությամբ, Ջեքսոնի չավարտած երգի սեւագիր է:
Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն բանաստեղծությունը վաճառել 3-5 հազար դոլարով: Այն վաճառքի կհանվի հունվարի 23-ին Լոս Անջելեսում` Քլեյնի հավաքածուի մնացած իրերի հետ: Բացի Քլեյնի ձեռագրերից, “Bonhams”-ը աճուրդի է հանել նաեւ Ջեքսոնի հագուստի պարագաներ, ինքնագրեր եւ պաստառներ: Առնոլդ Քլեյնն իր հավաքածուն վաճառքի է հանել սնանկացման պատճառով: