24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մոտ ապագայում միասնական արժույթին անցումը իրատեսական չէ

ԵԱՏՄ կառավարության ղեկավարների խորհրդի նիստում վարչապետը առաջարկեց ռազմավարական ապրանքների առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ տարածքում իրականացնել ռուբլիով:

Henaran.am-ի հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ առաջիկայում անցում կկատարենք ԵԱՏՄ տարածքում առհասարակ ռուբլով առևտրաշրջանառության, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշեց, որ ներկայացված առաջարկն ուղղված է արդեն իսկ ներկայացված հիմնախնդիրների լուծմանը և որևէ առնչություն չունի միասնական արժութի ստեղծման նախաձեռնության հետ:

Նրա խոսքերով, այս հարցում ՀՀ դիրքորոշումը հստակ ձևակերպված է. ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի մասին կարելի է խոսել միայն տնտեսական ինտեգրացիոն գործընթացների բավարար խորացման և դրամավարկային քաղաքականությունների իրագործման ոլորտում միասնական մոտեցումների առկայության պարագայում: «Մոտ ապագայում միասնական արժույթին անցումը իրատեսական չէ, այն առավել երկարաժամկետ խնդիր է»,- նշեց Ս. Կարայանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ