13-ամյա աղջիկը պատժել է բռնաբարության փորձ անողին
Ալթայի շրջանում 34-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է դպրոցահասակ աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության մեջ: Ինչպես հայտնի է դարձել, սեպտեմբերի 5-ին Բարնաուլում, երբ նշել են քաղաքի օրը, 13-ամյա աղջիկը վերադառնալիս է եղել տուն, երբ նրա վրա անծանոթ տղամարդ է հարձակվել, գրում է “Интерфакс”-ը:
Տղամարդը դանակով սպառնացել է երեխային եւ փորձել բռնաբարել նրան, սակայն աղջկան հաջողվել է խլել դանակը հանցագործի ձեռքից եւ նրան դանակի մի քանի հարվածներ հասցնել: Արդյունքում հանցագործը փախել է եւ դիմել հիվանդանոց, որտեղ էլ նրան ձերբակալել են: