ԱԺ պատգամավորը հայտնվել է «դժբախտ» վարորդների շարքերում. 168 Ժամ
Պարզվում է օրենքի ծուղակն ընկնում են հենց իրենք օրենսդիրները: «Դժբախտ» վարորդների շարքերում, որոնց բանկային հաիշիվների վրա կալանք է դրվել երթեւեկության խախտման համար նշանակված մի քանի հազար դրամ տուգանքի պատճառով, հայտնվել է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
ԴԱՀԿ-ն կալանք է դրել Մելիքյանի բանկային քարտի վրա 4000 դրամի պատճառով: Ընդ որում, ինչպես եւ շատ վարորդներ, Գ. Մելիքյանը նույնպես տարակուսանքի մեջ է` ե՞րբ եւ որտե՞ղ է խախտում արել, ու ինչպե՞ս է, որ առանց որեւէ ծանուցում ստանալու` միանգամից կալանքի է վերցվել բանկային քարտը: