Մուրադ Մուրադյանի հոգեհանգիստը
ՀԽՍՀ և ՀՀ պետական գործիչ, 1975-1985թթ. Երևանի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին ժամը 18:00-ին՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Քաղաքացիական հրաժեշտը՝ սեպեմբերի 11-ին, Երևանի կամերային երաժշտության տանը՝ ժամը 12:00-ից, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում, ժամը 14:00-ին: Այս մասին տեղեկացնում են Կառավարական հանձնաժողովից: