28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մինչեւ Քուռը հարյուր տոկոս կվեկալենք»

«Իրավիճակը Տավուշի սահմանագծին վերահսկվում է»,-այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին մի խումբ մահապարտ-ազատամարտիկներ:

Նշենք, որ նախապես հայտարարված էր հանդիպում  «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հետ, որ կապված սահմանային իրավիճակի հետ գտնվում է Տավուշի մարզում:

«Արցախից  ազատամարտիկները եկան Տավուշ, բայց մենք էլ ենք գնում, մահապարտները գնում են: Մեր գլխավոր հրամանատարը հրրաման կտա ու մենք պատրաստ ենք, զինվորը կգա ետ ու մենք կգնանք առաջ: Հենց նոր կապվեցի գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հետ , որը ասեց, որ բոլոր մահապարտները պատրաստ են առաջին իսկ կանչի դեպքում դուրս գալ սահմանային գոտի և պահպանել մեր տարածքները, որ մեր 18 տարեկանները ավելի քիչ լինեն առաջին գծում»,-հայտարարեց մահապարտ-ազատամարտիկ Արկադի Մանուչարյանը:

Ազատամարտիկների փոխանցմամ՝ արդեն բավականին թվով ազատամարտիկներ մեկնել են սահմանագիծ և  փորձում են իրենց ներկայությամբ ոգի տալ դիրքապահ զինվորին:

«Լարվածությունը միշտ եղել է, իրենք  խնդիրներ ունեն , ու դրա համար փորձում են իրենց  ժողովրդին ցույց տալ, որ ամեն բանում հայերն են մեղավոր»,-փաստեց Մահապարտների առաջին դասակի հրամանատար Գագիկ Մինասյանը, հավելելով, որ  ազատամարտիկները  միշտ պատրաստ են  ու իրենցից  շատերը սահմաննների վրա են:

Ազատամարտիկները կարևորում են հայ զինվորի դերը ու նշանակությունը և նշում, որ մեր բանակը լուրջ կադրային բազա ունի.«Մի անգամ գնացինք դիրքեր  ու նայեցինք իրար երես ասելով` մենք ստեղ անելիք չունենք : Ցավալի է, որ հակառակորդը վերջին օրերին մեծ տարամաչափի զենքեր է օգտագործում»:

«Ալիև կլանը սպառել է իրեն ու իր ժողովրդի աչքը մտնելու համար նման խաղեր է տալիս»-, տեսակետ հայտնեց մահապարտ-հրամանատար  Մարտին Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի բնորոշմամբ Հայաստանը ավելի քան պատրաստ է պատերազմել Ադրբեջանի դեմ:

«Պաստայանի թուրքը ուզումա իրա նենգությունը ցույց տա, բայց մենք խփում ենք իրանց երախին: Այսօրվա դրությամբ նրանք չեն կարա պատերազմ վարեն: Իրանք խուճապի մեջ են ու փախչում են:Հրաման լինի՝ մինչև  Քուռը հարյուր տոկոս կվեկալենք»,-հավելեց ազատամարտիկը:

Արցախի ազատամարտիկները եկան տավուշ, բայց մենք էլ ենք գնում, մահապարտները գնում են: Մեր գլխավոր հրամանատարը հրրաման կտա ու մենք պատրաստ ենք, զինվորը կգա ետ ու մենք կգնանք առաջ: Հենց նոր կապվեցի գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հետ , որը ասեց, որ բոլոր մահապարտները պատրաստ են առաջին իսկ կանչի դեպքում դուրս գալ սահմանային գոտի և պահպանել մեր տարածքները, որ մեր 18 տարեկանները ավելի քիչ լինեն առաջին գծում: Մեր տղաներից արդեն որոշները գտնվում են առաջնագծում: Լարվածությունը միշտ եղել է, իրենք որոշ ժամանակն փորձում են իրենց ժողովրդին ցույց տալ, որ ամեն բանում հայերն են մեղավոր: Մինասյան Գագիկ առաջին դասակի հրամանատար մահապարտների: Մենք միշտ պատրաստ ենք ու մեր տղաներից շատերը սահմաննների վրա են, որ մեր զինվորներին դուխ են տալիս: Մի անգամ գնացինք ու նայեցինք իրար երես ասելով` մենք ստեղ անելիք չունենք 23 տարի առաջ այս օրը մենք մարտական գործողությունների մեջ էինք ու շատ զոհեր ունեցանք: Վերջին օրերին մեծ տարամաչափի զենքեր են օգտագործում, ներկա դրությամբ էլ համեստ չենք Գյուղացիները իրենց դռները փակել են իրանց զինվորի առաջ: պատեևրազմի վտանգ չկա: Ալիև կլանը սպառել է իրեն ու իր ժողովրդի աչքը մտնելու համար նման խաղեր է տալիս: Մարտիրոսյան Մարտին-պաստայանի թուրքը ուզումա իրա նենգությունը ցույց տա, բայց մենք խփում ենք իրանց երախին: այսօրվա դրությամբ նրանք չեն կարա պատերազմ վարեն: Իրանք խուճապի մեջ են ու փախչում են: Մինչև Քուռը հարյուր տոկոս կվեկալենք:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ