Ադրբեջանն ինքնագլուխ չի անում. Սոս Գիմիշյանը՝ սահմանային լարվածության մասին
«Մեր երկրի իշխանությունները զգուշավոր են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածություններին, ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նրա կարծիքով լարվածությունը չի կարելի հասցնել մեծ բախման«Ադրբեջանն ինքնագլուխ չի անում, եթե դու շատ ես զգուշավոր, լինում այնտեղ լկտիանում են»,- ասաց Գիմիշյանն ու հավելեց, որ մանրամասնորեն և հստակ պատասխան իշխանությունները կարող են տալ:
Սոս Գիմիշյանը կապ չի տեսնում ՌԴ ԱԳ նախարարի Բաքու կատարած այցի և նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի և սահմանային լարվածության մեջ.«Ոչ մի կապ չեմ տեսնում»: