28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Զորավարժություններն ուշացած էին. հոգեբան

Հոգեբան Ռուբեն Աղզումցյանը շատ կարևոր են համարում, որ «Շանթ 2015» զորավարժությունների նման զորավարժությունները լինեն մշտական: Այս մասին հոգեբանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Սա  ցույց է տալիս, թե բնակչությունն ու կառավարման համակարգը որքան է պատրաստ նման իրավիճակին»,- ասաց Ռուբեն Աղզումցյանն ու հավելեց, որ կառավարման համակարգը պետք է պատրաստ լինի, կառավարիչները պետք է ավելի պատրաստ լինեն նման իրավիճակների:

«Այս առումով կառավարման համակարգի, պետականության իմաստով, պատրաստակամությունը կարևոր է»,- նկատեց հոգեբանը և կարծիք հայտնեց, որ այս տարվա զորավարժությունները նույնիսկ ուշացած էին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ