Կառավարության անվտանգության աշխատակիցը ինքնասպանության փորձ է արել
Կառավարությունում անվտանգության աշխատակիցներից մեկը ինքնասպանության փորձ է կատարել:
Կառավարությունում ինքնասպանության փորձ կատարած անվտանգության աշխատակցին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 32 ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը մինչև ինքնասպանության փորձը գրություն է թողել, որի բովանդակությունը դեռ պարզ չէ:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը լրագրողներին տեղեկացրել է, որ իրենց մոտ տեղափոխվածը 32-ամյա տղամարդ է, ով հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում:
Վիրավորի վիճակը ծանր է:
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ գործը վարում է Քննչական կոմիտեն: