03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Սահմանադրության նախագիծը հնարավոր է ԱԺ առաջիկա նիստի օրակարգ մտնի

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումներին ոչ միայն ՀԱԿ-ն էր դեմ արտահայտվում, այլ նաև ուրիշները: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհհաննես Սահակյանը՝ բնական համարելով լսումների մասնակիցների դրական վերաբերմունքը.

«Մենք հեռու ենք այն մտքից, որ բոլորը կողմ են լինելու»,- ասաց Հովհաննես Սահակյանը և չբացառեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հնարավոր է ԱԺ առաջիկա լիագումար նիստում դրվի քննարկման:

«Եթե կլինի մեր իրավաբանական վարչության եզրակացությունը և կլինի կառավարության  եզրակացությունը: Չեմ բացառում, որ առաջիկայում օրակարգում ընդգրկվի»:

Նշենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ