11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին/ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին: Սյաս մասին Henaran.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
Վարչապետը նշել է, որ Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելիս ՀՀ Նախագահի հետ հաշվի են առել նրա փորձառությունը, մասնագիտական գիտելիքները և անաչառությունը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նախարարության մասնագիտական թիմի հետ միասին նորանշանակ նախարարը կլուծի ոլորտի առջև դրված խնդիրները, կիրականացնի կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները: Վարչապետը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին և մաղթել արդյունավետ աշխատանք:
Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին և վարչապետին բարձր վստահության համար և նշել, որ թիմային և նվիրված աշխատանքի շնորհիվ կլուծեն իրենց առջև դրված խնդիրները:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ