29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացվել

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած թուրք նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացվել: «Gundemkibris.com» լրատվական կայքի համաձայն՝  Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն արած Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող Եվրամիության հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջային ուղղված քննադատություններին և բողոքներին ավելացել է ևս մեկը, գրում է Ermenihaber.am-ը:

Մասնավորապես, Թուրքիայի Իզմիր նահանգում բնակվող Ջոշքուն Քըլըչ անունով մի քաղաքացի նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացրել: Քըլըչը ասել է, որ  Ալի Հայդար Քոնջայի հայտարարությունը «թշնամանք է սերմանում» և «Թուրքիայում տիրող ներկայիս անկայուն իրավիճակում տեղին չէ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ձևավորված ժամանակավոր կառավարությունում Եվրամիության հարցերով պատասխանատու նախարարի պաշտոնը զբաղեցրած  Քոնջան օրերս, պատասխանելով  ցեղասպանության վերաբերյալ իրեն ուղղված մի հարցին, ասել էր. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում»:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ