02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

PKK-ն հարձակումներ է իրականացրել Թուրքիայում. կա 4 զոհ

Գիշերը և վաղ առավոտյան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները Թուրքիայի տարբեր շրջաններում զինված հարձակումներ ու պայթյուններ են իրականացրել: Պայթյունների ու հարձակումների հետևանքով կա 4 զոհ և 5 վիրավոր, հայտնում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` այսօր վաղ առավոտյան Մարդինի Դարգեչիթ գավառում ՔԲԿ-ականների կողմից նախօրոք ականապատված ճանապարհով անցնելու ընթացքում պայթեցվել է մի ոստիկանական մեքենա: Պայթյունի հետևանքով 4 ոստիկան է զոհվել:

Ըստ թուրքական «maynet.com» կայքի` ՔԲԿ-ականները գիշերվա ժամերին նռնականետերով հարձակումներ են իրականացրել Հաքքարիի նահանգի Շեմդինլի գավառի Յեշիլովա անցակետի անվտանգության ծառայողների ու Ումուրլուի 34-րդ սահմանային բրիգադի վրա:

Մարդինի նահանգի Դերիքի գավառում էլ քուրդ գրոհայինները պայթեցրել են անվտանգության աշխատակիցներին տեղափոխող մեքենան, ինչի հետևանքով 2 ոստիկան է վիրավորվել:

Էլազըղի (Խարբերդ) Քովանջըլար գավառում ՔԲԿ-ականները հարձակվել են ճանապարհային ոստիկանության անցակետի վրա, ինչի հետևանքով էլ վիրավորվել է 3 ոստիկան:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ