Հարձակում Ռադայի վրա. կան զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ /ֆոտո, վիդեո/
Նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում բախումներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով կան զոհեր եւ հարյուրից ավելի վիրավորներ, հայտնում է “Интерфакс-ը:
Մի խումբ ցուցարարներ փորձել են հարձակվել Ռադայի վրա, ինչից հետո ոստիկանների եւ նրանց միջեւ բախումներ են սկսվել: Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ պայթուցիկ սարք է պայթեցվել, ինչն էլ բերել է զոհերի եւ վիրավորների:
Ըստ Ուկրաինայի ոստիկանության ներկայացրած տվյալների` բախումների արդյունքում տուժել է 122 մարդ: Ավելի քան 10 ոստիկանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Ազգային գվարդիայի աշխատակիցներից մեկն էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ այսօր տեսաուղերձով կդիմի ցուցարարներին: