22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երիտասարդները՝ նորարարական գաղափարներով

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ “Սալվադոր ֆեստ՚”մտքի փառատոնի երրորդ փուլը։

Տարբեր բուհերի մարքեթինգային (PR/գովազդ/բիզնես) ամբիոնների ուսանողներն ու երիտասարդ մասնագետները պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեղինակավոր կազմակերպություններից հրավիրված մասնագետների ներկայությամբ ներկայացրին իրենց նորարարական առաջարկները եւ լսեցին պրոֆեսիոնալների կարծիքները։ Տեղի ունեցան մասնագիտական քննարկումներ:

Ժյուրին, որի կազմում էին ՙՀայկական ՓԻԱՌ ասոցիացիա՚ գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը, քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը, տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր մարկետոլոգ Հարություն Պողոսյանը, Կառավարման խորհրդատուների հայաստանյան ասոցիացիայի խորհրդի անդամ Հրաչուհի Բարսեղյանը, շուրջ 40 երիտասարդներից ընտրեցին լավագույն աշխատանքները ներկայացրած մասնակիցներին:

Ծրագրի այս փուլում հաղթած երիտասարդներն առաջիկա օրերին կհանդիպեն համապատասխան ոլորտները ներկայացնող պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նորարարական առաջարկներն ու մտքերը:

Ժյուրիի անդամ Աստղիկ Ավետիսյանը կարեւորում է մտքի փառատոնի անցկացման գաղափարը։ ՙԵրիտասարդները փայլում են կրեատիվությամբ, նրանք ուսումնասիրել են ամբողջ դաշտը եւ փորձում են ներկայացնել այն գաղափարները, որոնք իսկապես հասարակությանը կարող են օգտավետ լինել եւ դառնալ բիզնես։ Մանրադրամներ ստեղծելու փայլուն մի գաղափար կար։ Մարդիկ հաճախ հայտնվում են գումարը մանրելու խնդրի առջեւ, եւ առաջարկվող սարքավորումը տրանսպորտային համակարգում պետք է ոչ միայն լուծեր այդ խնդիրը, այլեւ կատարեր տեղեկատվական գործառույթներ՚,- նշեց Աստղիկ Ավետիսյանը։

Մարքեթինգի հայկական ակումբի ղեկավար Տարոն Պարսամյանի տեղեկացմամբ՝ նման միջոցառումների նպատակն է բացահայտել հետաքրքիր, ինքիատիպ մտքեր ունեցող երիտասարդներին, ապահովել նրանց կապը պրոֆեսիոնալ մասնագետների հետ, որպեսզի տեսանելի լինեն պոտենցիալ գործատուների համար, ինչպես նաեւ՝ երիտասարդներին հնարավորություն տալ ինքնաարտահայտվելու մասնագիտական  հանրության առջեւ։

ՙՍալվադոր ֆեստ՚ մտքի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Մարքեթինգի հայկական ակումբը։ Փառատոնի գործընկերներն են eMedia.am լրատվական գործակալությունը, Dinamica Testing Centre ծրագրավորման ընկերությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ