23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուրեն Սիրունյանը ՀԱԿ-ի ձեռքին գործիք չի դառնա. Առավոտ

“Մարտի 1”-ի գործով դատապարտված եւ 2009-ին ՀՀ ԱԺ որոշման հիման վրա համաներմամբ ազատ արձակված Սուրեն Սիրունյանը “Առավոտ”-ին ասել է, որ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հետ է վերցնելու իր  բողոքը:

Թերթի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումն ու ինչո՞ւ այդ խնդիրը հիմա ծագեց եւ ոչ թե մեկ շաբաթ, մեկ ամիս կամ մեկ տարի առաջ` Սիրունյանը ասել է. “Քանի որ թե‘ “Մարտի 1”-ից առաջ, թե‘ դրանից հետո, թե‘ “Յոթի գործով” դատավարության ընթացքում ես ապացուցել եմ իմ ով լինելը: Իսկ թե ինչո՞ւ այսօր այդ միտքը ծագեց` բացատրեմ. շատ մտածեցի ու հասկացա, որ մենք ընդամենը գործիք ենք եղել Կոնգրեսի ձեռքին, իսկ Կոնգրեսը փորձել է մեր անունները շահարկել իշխանությունների ու միջազգային կառույցների հետ իր կեղտոտ խաղերում:

Ժամանակին Կոնգրեսի առաջնորդը հայտարարում էր, թե պատրաստ է որպես գործիք ծառայել, բայց նրան ոչ մեկն էլ չկարողացավ որպես գործիք օգտագործել, նա էլ սկսեց մեզ օգտագործել որպես գործիք` իր նպատակներին հասնելու համար: Ես պատրաստ չեմ որոշ մարդկանց ձեռքին նրանց շահերի համար որպես` գործիք օգտագործվել”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ