ՀՅԴ-ից “քշվածը”. Ժողովուրդ
“Ժողովուրդը” լավատեղյակ աղբյուրներից տեղեկացել է, որ ՀՅԴ համամասնական ցուցակում այլեւս տեղ չի ունենա ՀՅԴ խմբակցության պատգամավոր, “Աշտարակ-կաթ” ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը:
Ավելին, Ափոյանը, ըստ լուրերի, նեղացած է ՀՅԴ-ից: “Թեեւ ՀՅԴ-ում էլ առանձնապես հիացած չեն Ափոյանով, քանի որ նա անհիշելի ժամանակներից ոտք չի դրել խորհրդարան` ո՛չ նիստերին, ո՛չ էլ այս ընթացքում ԱԺ նախագահների, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրություններին:
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը, սակայն, “Ժողովուրդ”-ին ասաց, թե ՀՅԴ-ն համամասնական ցուցակի մասին որեւէ քննարկում չի անցկացրել: Ըստ նրա` ՀՅԴ-ն քննարկել է կազմակերպչական հարցեր, նախընտրական արշավի, մարտավարությանն ու ռազմավարությանն առնչվող հարցեր, բայց համամասնական ցուցակին չի անդրադարձել: Նա ամենաշատ բացականերն ունեցող պատգամավորներից մեկն է համարվում”,-գրում է թերթը: