22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նաիրա Զոհրաբյանը նշեց ՀԱԿ-ի հետ համագործակցության շրջանակը

Տարբեր հարցերի եւ  նախագծերի, շուրջ,   որտեղ կլինեն ընդհանուր շահեր եւ տեսլականներ  հատկապես խորհրդարանական ֆորմատում, ԲՀԿ-ն կհամագործակցի ցանկացած քաղաքական ուժի հետ:

Այսօր Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Մասնավորապես, անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության մասին հարցին Նաիրա Զոհրաբյանն ասել է. ”ՀԱԿ-ը ներկայացրել է ԸՕ փոփոխությունների նախագիծ, որտեղ մեզ համար բավականաչափ ընդունելի դրույթներ կան, ուստի ես կարծում եմ, որ այդ  հարթակում մենք համագործացություն տեսնում ենք:

ՀԱԿ-ի պատգամավորներից մեկը` պարոն Բագրատյանը, ներկայացրել է նվազագույն աշխատավարձի  շեմը 72 հազար դրամ դարձնելու նախագիծ եւ այստեղ էլ , իհարկե, որոշակի  քննարկումների կարիք կա, այդ շեմի վերաբերյալ, բայց այդուհանդերձ, այս հարցում եւս համագործացության եզրեր տեսնում ենք”:

Ինչ վերաբերվում է նախագահական ընտրությունների շուրջ համագործակցությանը, Նաիրա Զոհրաբյանը նշել է.“Նախագահական  ընտրությունների վերաբերյալ որեւէ քաղաքական ուժի հետ որեւէ  քննարկում առ այս պահը չի եղել”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ