04 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԶՊՄԿ գլխավոր տնօրենը չգիտի, թե ով է “լարել” Քաջարանի գյուղապետին. Առավոտ

“Առավոտ”-ի հետ զրույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը չի բացառել, որ Քաջարան գյուղում ընթացող բողոքի ակցիաները այլոց միջնորդությամբ են արվում:

”Կան որոշ բաներ, որ լսում եմ էդ տղայից` գյուղապետից, ու իր հնարավորություններն էլ գիտեմ, հասկանում եմ, որ էդ իրա խոսքերը չեն, ինչ-որ մեկը մի բան ա խոստացել, ոսկու սարեր են խոստացել, լարել, գցել են”,-թերթին ասել է Մ. Հակոբյանը` չբացահայտելով, թե ո՞վ է այդ “ինչ-որ մեկը”:

Ի դեպ, հանրապետության թիվ 1 հարկատուն թերթի հետ զրույցում ասել է, որ “կոմբինատը միայն իրենց բիզնեսը չէ”: “Այս տարի միայն 31,1 միլիարդ դրամ բյուջեին ենք փոխանցել: 3,650 մլրդ դրամի սոցիալական ծրագրեր ենք իրականացրել: Առողջապահական, կրթական, մշակութային, ինչ ծրագրեր ասես, որ չենք արել՝ աջակցել ենք Մատենադարանին, Երեւանի քաղաքապետարանին, ՊՆ տարբեր զորամասերի, էլ որն ասեմ, էլ որը…”,-ասել է Մ. Հակոբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ