20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

90 հազար դոլարանոց պետհամարանիշ կամ թասիբ-նամուս


Մերուժան Մինասյան

Ամենայն հայոց բանաստեղծի Թբիլիսիում գտնվող տունը գնելու նախաձեռնությամբ հանդես է եկել “Ստորակետ” ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Մերուժան Մինասյանը:

“Հայաստանում օրեր առաջ պետհամարանիշ է աճուրդի հանվել 90 հազար ԱՄՆ դոլարով եւ վաճառվել, այս ամենի համար գումար կա, իսկ Թումանյանի տան համար գումար չկա”,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց Մինասյանը:

“Անհնար չէ գտնել 70 ընկերություն, որպեսզի յուրաքանչյուրը 1000-ական ԱՄՆ դոլար նվիրաբերի ազգային հարստություն համարվող տան համար, ամեն ինչ լավ կլինի”,- լավատեսությամբ հավելեց ճարտարապետական արվեստանոցի հիմնադիրը:

Մինասյանը նշեց նաեւ, որ հիմա 20 ընկերություն նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն են հայտնել, իսկ որոշ կազմակերպություններ նշել. “Դուք գումարը հավաքեք, ինչքան պակասեց մենք կտանք”:

“Ես հստակ հանձնարարական ունեմ բնակարանի հարցը լուծելու համար”,- նշել է ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը Մերուժան Մինասյանի հետ ունեցած հեռախոսազրույցում:

“Եթե տան հարցը լուծում են, մեր հավաքած գումարը կտրամադրենք վերանորոգման համար”,- վերջում հավելեց Մինասյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ