22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փրկել Էլենին

“Խոսքի իրավունք” միավորումը դիմում է բարի եւ կարող մարդկանց ոչ հեշտ խնդրանքով`փրկե’լ 30 ամյա Էլեն Քալաշյանի կյանքը:

2010-ի դեկտեմբերին մամոգրաֆիայի կենտրոնում` բժշկական գիտությունների թեկնածու Ա.Խ. Հակոբյանի մոտ հետազոտվելուց հետո աղջիկը տեղեկացավ, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի:

Շենգավիթ բժշկական կենտրոնում նրան վիրահատեց դոցենտ Ա.Վ.Ստեփանյանը: Հյուսվածքաբանական հետազոտությունները ցույց տվեցին, որ նորագոյացությունները ոչ միայն կրծքի վրա են, այլ նաև 18-ից 9-ը ավշարային հանգույցների վրա: Գենետիկական հետազոտությունների կենտրոնում:

Hercept Test-ը ցույց տվեց, որ նրա կարցինոման ունի գենետիկական ծագումնաբանություն`HER2 – 3+:
Այսպիսի ցուցանիշների ժամանակ քիմիոթերապիային զուգահեռ Էլենին նշանակվեց Հերցեպտին դեղամիջոցը 3.000 դոլար (1.120.000 դրամ) մեկ սրվակի համար արժողությամբ, ինձ անհրաժեխտ է կուրս, կազմված 18 սրվակից, յուրաքանչյուր կուրսը 20 օրը մեկ (հաջորդ կուրսը 30.01.2012թ)` դա կազմում է ահռելի գումար՝ 54.000 դոլար, որը Հայաստանում վաստակելու համար պետք է աշխատել 15 տարի, այն դեպքում, երբ այլ պետություններում Հերցեպտին-ը տրամադրվում է անվճար՝ պետբյուջեի հաշվին: Այս հիվանդությանով հնարավոր է 95% ապաքինման հավանականություն, եթե ընդունել Հերցեպտին-ը: Առանց այդ ապաքինվելու հույսը միայն Աստծո վրա է…

Հերցեպտին –ի թանկ լինելու և համապատասխան ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով բուժումը հետաձգվեց: Աղջկա մոտ հայտնվեցին մետաստազներ՝ նորագոյացություններ կմախքի և լյարդի վրա – ռեցիդիվ:

Ի շնորհիվ Էլեն Քալաշյանի ազգականների, ընկերների և բոլորովին անծանոթ մարդկանց, ովքեր, իմանալով իր ցավի մասին, ինտերնետում՝ ֆեյսբուքում էջ էին բացել, որտեղ պատմել էին Էլենի մասին և դիմել իրենց ընկերներին` օգնել նրան, ես արդեն 18-ից 11 կուրս կարոհացա ընդունեմ: Բայց ցավոք, ազգականների և ընկերների հնարավորությունները արդեն սպառվել են:

Բուժման արդյունքները շատ դրական են՝ հիվանդությունը նահանջում է՝ 15 մետաստազներից, նորագոյացություններից մնացել է 3-ը: Ամենը ընթանում է դեպի լիովին կազդուրվելը:

30.01.2012թ. Էլենը պետք է ընդունի հաջորդ կուրսը, բայց դրա համար չկան ֆինանսական միջոցներ, 21 օր հետո`նորից, երեք շաբաթ հետո`նորից ու նորից: Այդպես  մինչև 2012 ապրիլ:

Խոսքի իրավունք միավորումը խնդրում է գթասիրտ մարդկանց  գնել ինձ ավարտել բուժման հիմնական փուլը, ինչի համար անհրաժեծտ է 8 * 1.120.000 դրամ: Գիտակցելով գումարի մեծությունը, խնդրում ենք աջակցել գումարի թեքուզ որոշ մասի հայթայտման հարցում: Խնդրում եմ Ձեզ օգնել ինձ ձեռք բերել ՀԵՐՑԵՊՏԻՆԸ `առանց որի նա չի կարող բուժվել, ապրել…
1570012274850100 Ամերիա բանկ

Խոսքի իրավունք միավորում անդամ Հակոբ Սանթրոսյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ