12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում է ՆԱՏՕ-ի տարածաշրջանային անվտանգության վարչության պետը

Հունվարի 23-ից 24-ը աշխատանքային այցով ՀՀ պաշտպանության նախարարությունում է գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Կարլոս Բրանկոյի գլխավորած պատվիրակությունը:

Այցի նպատակն է քննարկել ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացմանը միտված նոր նախաձեռնությունները:

ԳեներալԿ.Բրանկոն ծանոթացման այցով գտնվեց նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հադես եկավ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության մասին դասախոսությամբ:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ ՅՈւ.Խաչատուրովի միջև հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ռազմական համագործակցությանը և անվտանգության աջակցության միջազգային գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը: Գեներալ-մայոր Կ.Բրանկոն ՆԱՏՕ-ի անունից Հայաստանի Հանրապետությանը հայտնեց խորին շնորհակալություն` Աֆղանստանում իրականացվող առաքելություններում ներդրում կատարելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ