19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ՀՀ վարչապետն ընդունել է ‘Ռոսսելխոզբանկի’ խորհրդի նախագահին

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ‘Ռոսսելխոզբանկի’ խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է. ‘Ներկայում գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր առաջնային ուղղություններից մեկը: Փորձում ենք գտնել նոր գործիքներ և հնարավորություններ՝ ոլորտի զարգացումը խթանելու համար’: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ ‘Ռոսսելխոզբանկի‘ հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը նոր քայլեր կհուշի կառավարությանը՝ ոլորտի զարգացման ճանապարհին:

Դմիտրի Պատրուշևը նշել է, որ բանկը Ռուսաստանի ագրո-արդյունաբերական համալիրի ֆինանսավորման առաջատարներից է, ինչպես նաև պետական նպատակային ծրագրերի իրականացնող օպերատորը:

Կողմերը քննարկել են համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ՀՀ-ում ‘Ռոսսելխոզբանկի‘  ներկայացուցչության հիմնմանը, լիզինգային տարբերակով գյուղտեխնիկայի հնարավոր ձեռք բերմանը վերաբերող հարցեր:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ