28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

“Եվրատեսիլ-2012”-ի գործադիր տնօրենը ողջունել է Հայաստանի մասնակցության փաստը

Եվրատեսիլ”-ի գործադիր ղեկավար Յոն Օլա Սանդը վերջերս անդրադարձել է Բաքվում մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքին` իր գոհունակությունն է արտահայտել:

Ինչպես տեղեկացնում է “Ամերիկայի ձայնը” վկայակոչելով “Ռոյթերս”-ին` նշում է, որ գործադիր ղեկավարը անդրադարձել է նաեւ  Հայաստանի մասնակցության հարցին:

Նա մասնավորապես ասել է, “չնայած ընդունող կողմի` Արդբեջանի, եւ Հայաստանի միջեւ առկա քաղաքական լարվածության, հայկական կողմը մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել”:

“Կարծում եմ` մրցույթին մասնակցության վերաբերյալ Հայաստանի կողմից ընդունված որոշումը շատ դրական նշան է: Տեղյակ եմ բարդ իրավիճակի առկայության մասին, սակայն համոզված եմ նաեւ, որ Ադրբեջանի կառավարությունը հոգ կտանի անվտանգության հետ կապված բոլոր այն խնդիրների մասին, որոնք անհրաժեշտ են մրցույթի բարեհաջող անցկացման համար”, – ասել է “Եվրատեսիլ”,-ի գործադիր ղեկավար Յոն Օլա Սանդը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ