23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը շարունակվելու է

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարությանը` հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Պարոն Ռուբինը տեղեկացրել է, որ ԱՄՆ շարունակելու է այս ուղղությամբ իր աջակցությունը տրամադրել Հայաստանին: Նա  նշել է, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը միջազգային անվտանգության ապահովման գործում, մասնավորապես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական զորախմբի կողմից իրականացվող առաքելությունը:

Henaran.am-ին փոխանցում են ՊՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ