23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանը 125 մլն դրամ է տրամադրվել

Բնապահպանության նախարարությունն այս տարի կշարունակի Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման ծրագիրը: Այսօր 2012թ անելիքները ներկայացնելիս, այս մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումներ կիրականացվեն, որով նախատեսվում է 125 մլն. դրամ բյուջետային հատկացման շրջանակներում իրակականցնել շուրջ 200 հա անտառածածկ տարածքների մաքրում:

60 մլն դրամի շրջանակներում կիրականացվի Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի եւ ամառային իշխանի պոպուլյացիայի համալրման նպատակով շուրջ 300 հազար մանրաձկան բաց թողում Սեւանա լիճ: Նախարարի խոսքով, շարունակվելու են  Սեւանա լճում եւ նրա ջրահավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների աշխատանքները` շուրջ 7.5 մլն. դրամի շրջանակներում:

Բնապահպանության նախարարությունը այս տարի կառավարության քննարկմանը կներկայացնի “Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2013թ. տարեկան ծրագիրը հաստատելու մասին” ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ